Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գևորգ Պետրոսյան. Շատ դժվար է, երբ իրավապաշտպան գործունեության հետ որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ հոխորտում են ՄԻՊ-ի վրա ու հեգնում նրա ծանր աշխատանքը

Գևորգ Պետրոսյան. Շատ դժվար է, երբ իրավապաշտպան գործունեության հետ որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ հոխորտում են ՄԻՊ-ի վրա ու հեգնում նրա ծանր աշխատանքը
12.05.2020 | 16:16

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես նախանձեցի... Ապրել եմ ավելի, քան 4.5 տասնամյակ և երևի 4 անգամ չեմ նախանձել... Բայց այսօր նախանձեցի, այո՜, նախանձեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ավելի ստույգ՝ նրա ծով համբերությանը... Գիտե՞ք, դժվար, շատ դժվար է, երբ անցյալում երբևէ իրավապաշտպան գործունեության հետ որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ, որ պատահմամբ հայտնվել են տաքուկ տեղում, այսօր հանկարծ, ավելորդ ինքնավստահության հետ գրկախառնված, հոխորտում են Մարդու իրավունքների պաշտպանի վրա ու թղթից կարդալով հեգնում նրա ծանր աշխատանքը: Պարզ է, նրանք անտեղյակ են երկրի Սահմանադրությանն ու սահմանադրական օրենքներին, դրա համար էլ այդքան ինքնավստահ են ու անկասելի: Պարզվում է՝ մեզ համար շռայլություն է գրագետ, օբյեկտիվ, հավասարակշռված ու սկզբունքային Պաշտպան ունենալը...
Մտածում եմ՝ ինչ լավ ա, որ ես չէի Մարդու իրավունքների պաշտպանը, թե չէ ինձ չէի զսպի ու ամեն ինչ կանվանեի իրենց անուններով, ինչը չարեց (բայց հաստատ կարող էր անել ) Արման Թաթոյանը: Դրա համար էլ նախանձում եմ իրեն...»:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ